“ՀԱՆՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ”

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՎԵՐ
ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ

“Հանուն ընտանիքի և առողջության” համահայկական ասոցիացիան հանդիսանում է հիմնադիր և առաջատար ոչ կառավարական կազմակերպություն, որը խթանում և նպաստում է Հայաստանում բնակչության սեռական և վերարտադրողական առողջության ու իրավունքների իրագործմանը: Հիմնադրվել է 1994թ. և ունի իր գլխավոր գրասենյակը և կլինիկան Երևանում, ինչպես նաև` մասնաճյուղեր հանրապետության 10 մարզերում: Ասոցիացիան գործում է հանուն յուրաքանչյուր անհատի և ընտանիքի առողջության և բարեկեցության բարելավման` խրախուսելով, ապահովելով և տրամադրելով սեռական ու վերարտադրողական հավասար իրավունքներ, տեղեկատվություն, որակյալ ծառայություններ և սեռական դաստիարակություն, հատուկ ուշադրություն դարձնելով երիտասարդ մարդկանց, կարիքավոր ընտանիքներին ու անհատներին: Ասոցիացիան հանդիսանում է IPPF միջազգային ֆեդերացիայի եվրոպական ցանցի անդամ և ստանում է աջակցություն այլ դոնորական գործակալություններից:
Հայտարարվում է մրցույթ գործադիր տնօրենի պաշտոնի ազատ տեղի համար:
Գործադիր տնօրենի հիմնական ֆունկցիան է ապահովել կազմակերպության գործունեության ռացիոնալ ընթացքը ասոցիացիայի կանոնադրության և ռազմավարության և ազգային օրենսդրության համաձայն: Գործադիր տնօրենը պարտավոր է ներկայացնել կազմակերպությունը ազգային և միջազգային գործակալությունների առջև, ապահովել նրա գործունեության թափանցիկությունը և պահպանել երկրում գործունեության առաջատար դերը սեռական և վերարտադրողական առողջության ու իրավունքների ոլորտում:

Հարմար թեքնածու է համարվում այն անձը, որն ունի առողջապահության կազմակերպման, սոցիոլոգիական գիտությունների, մենեջմենթի և նմանատիպ ոլորտներում հետդիպլոլային կրթական մակարդակ:

Նվազագույն պահանջներն են.

  • Սեռական և վերարտադրողական առողջության ու իրավունքների ոլորտում կառավարման ավագ պաշտոնում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ հասարակական կազմակերպություններում, կառավարական, մասնավոր և նմանատիպ կառույցներում:

  • Քարոզչության և հասարակական կապերի ստեղծման, կազմակերպության ներկայացուցչական ելույթների ունակություններ լայնածավալ կոնֆերանսներում և այլ և հավաքույթներում:

  • Գրավոր և խոսակցական անգլերեն լեզվի քաջ իմացությունը պարտադիր է:

  • Ծրագրերի և նախագծերի զարգացման ընթացքի և բյուջետային և ֆինանսական փաստաթղթերի ձևակերպման հստակորեն ըմբռնումը:

  • Բազմաբնույթ մարդկանց ղեկավարում:

  • Անհատական մոտեցումների գերազանց մոտեցումներ:

  • Անձնակազմի կառավարման փորձ

  • Աշխատանք միջազգային և համագործակցող կազմակերպություններում

Առաջարկվող պաշտոնի աշխատանքային գործունեության բովանդակությանը կարող եք ծանոթանալ հետևյալ էջում

Ցանկացողները պետք է ներկայացնեն դիմում և ինքնակենսագրություն անգլերեն լեզվով մինչև 18 սեպտեմբերի 2009 թ.`
“Հանուն ընտանիքի և առողջության” համահայկական ասոցիացիա
Հայաստանի Հանրապետություն, Երևան, Արմենակյան 123,
Է-փոստ.՝ armfha@netsys.am

Ակնկալվում է, որ հարցազրույցի առաջին փուլը կանցկացվի 2009թ. սեպտեմբերի 25-ին: